Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում. միանգամից 5 մոլորակներ կդասավորվեն մեկ գծի վրա

Մարտի 28 Երկիր մոլորակից հնարավոր կլինի դիտել հազվադեպ երկնային տեսարան՝ Արեգակնային համակարգի միանգամից 5 մոլորակ կդասավորվեն մեկ գծի վրա:
Նման դասավորվածությամբ են շարվելու Յուպիտերը, Մերկուրին, Վեներան, Ուրանը և Մարսը՝ հայտնում է Daily Mail-ը: Հանրությունը այս երևույթն անվանում է մոլորակների շքերթ, թեպետ տերմինը բոլորովին գիտական չէ:
Գիտնականների խոսքով՝ բոլոր 5 մոլորակներն էլ շատ լավ տեսանելի կլինեն մարտի 28-ին մայրամուտից հետո:Ամենապայծառը կլինեն Մերկուրին և Յուպիտերը: