Ազատ ոճի ըմբիշ Հայկ Պապիկյանը դարձավ արծաթե մեդալակիր

Բուխարեստում անցկացվող մինչև 23 տարեկանների եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Հայկ Պապիկյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակիչում նա ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մագոմեդ Բաշիր Խանիևի հետ և պարտվեց 0։10 հաշվով։
Իր մրցելույթներն ավարտեց նաև 79 կգ քաշային կարգի ըմբիշ Նարեկ Գրիգորյանը։ Նա պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Հիշեցնենք` 86 կգ քաշային կարգում հանդես եկող Կնյազ Իբոյանը կիսաեզրափակիչում հաղթել էր թուրք ըմբիշին և ստացել եզրափակիչի ուղեգիր։ Եզրափակիչում նա ուժերը կչափի Ֆրանսիացի ըմբիշի հետ։
Իսկ 61 կգ քաշային կարգի Մեժլում Մեժլումյանը կիսաեզրափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել իտալացի մարզիկի նկատմամբ։ Եզրափակիչում նա կմրցի ուկրաինացի մարզիկի հետ։