Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում

Թուրքիային վրդովեցրել է Եվրախորհրդարանի 2023 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակումը։
«Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի և միջազգային իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Երևում է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի և1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները»,- ասել է նա։
«Պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության և միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի և անհիմն հայտարարությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի զեկույցում խոսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ միջազգային կառույցի հարաբերությունների մասին։
«2022 թվականի մարտին ընդունված բանաձևում խորհրդարանը «վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։
Հայաստանում իրավիճակին հետևող Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները մի շարք հայտարարություններ են արել հակամարտության վերաբերյալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգավորման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադեպերն ու հարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանությունը, մարդասիրական հասանելիությունը և մշակութային ժառանգության պաշտպանությունը։
2015 թվականին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել»,- նշվում է զեկույցի հատվածներից մեկում։