«Արցախը Հայաստան է և վերջ» ասողը հիմա ասում է՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29․000 քկմ տարածքում»․ Ալիևը ծաղրել է Փաշինյանին

Նայեք, թե այսօր ինչ է ասում Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում էր «Ղարաբաղը (Արցախը-խմբ․) Հայաստան է և վերջ»։ Հիմա ասում է՝ «Մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։ Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին, հայտարարել է Ադրբեջանի բռնապետ ղեկավար Իլհամ Ալիևն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանից օկուպացված Թալիշ գյուղում։ Նա ըստ էության, փաստորեն, ծաղրել է Փաշինյանին՝ հայտարարությունները պահանջատիրոջ դիրքերից խնդրողի իջեցնելու համար։
Ալիևը սրտնեղել ու դժգոհություն է հայտնել միջազգային հանրությունից, թե ինչու նրանք չեն քննադատել Հայաստանին, երբ վերջինս գրավել էր «Ադրբեջանի հողերը»։
«Ինչու այն ժամանակ միջազգային կազմակերպությունները, մի քանի պրոհայկական երկրներ չէին քննադատում Հայաստանին։ Դեռ որքան մենք պետք է բախվենք երկակի ստանդարտների։ Որքան պետք է բախվենք երեսպաշտության»,- բողոքել է երեսպաշտության չեմպիոն Ալիևը՝ մոռանալով, որ հայերն ազատագրել են իրենց պատմականորեն պատկանող հայրենիքը և միայն նույն միջազգային իրավունքը հարգելով է (ոչ երբեք պատմական հայրենիքն ուրանալով), որ բանակցել են ինչ-որ շրջաններ իրենց հանձնելու շուրջ։ Խոսքն այն միջազգային իրավունքի մասին է, որը ոտնակոխ անելով ռազմական հանցագործ Ալիևը միայն վերջին 7 տարում 3 պատերազմ է սանձազերծել հայկական երկու պետությունների դեմ, խոշտանգել նույնիսկ կին զինծառայողներին, թքել 2020 թվականին իր իսկ կողմից դրված ստորագրության վրա ու չի վերադարձնում հայ ռազմագերիներին։
Միջազգային իրավունքի թքած ունենալն է պատճառը, որ Ալիևն առ այսօր չի կատարել Հաագայի դատարանի վճիռը՝ անհապաղ բացել է Լաչինի միջանցքը, որը արդեն շուրջ 100 օր փակվել է անմիջապես նրա հրամանով, որքան էլ դրան տարատեսակ որակումներ տան։
Երեսպաշտությունից խոսում է մեկը, ով ամոբղջ պատերազմի ընթացքում գրեթե երդվում էր, թե ինքը չէ պատերազմ սկսել։
Ալիևը նշել է նաև, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում (մինչդեռ 44-օրյան 3-րդն էր, նրա սանձազերծած՝ 2-րդը) «Ադրբեջանի վրա մեծ ճնշում է եղել, Հայաստան ուղարկվել է մեծաթիվ օգնություն։ Հայաստանի դաշնակիցները տարբեր ճանապարհներով փորձում էին կանգնեցնել Ադրբեջանին»։
Հետաքրքիր է՝ ում նկատի ունի Ալիևը Հայաստանի դաշնակից ասելով։ Մի՞թե խոսքը Ռուսաստանի մասին չէ։ Եթե՝ է, ապա ինչո՞ւ է վախենում բառացի ասել երկրների անունները, որոնք փորձել են կանգնեցնել Ադրբեջանին։
«Ոչ ոք չդիմադրեց մեզ և այսօր էլ չի կարող դիմադրել, և վաղն էլ չի կարողանալու»,- ասել է նա և հավելել, որ «Ադրբեջանի ուժեղ կամքը, ուժեղ քաղաքականությունը, հաղթական բանակը կպատասխանեն ցանկացած կեղտոտ պլանի՝ ուղղված Բաքվի դեմ»։
Այո, այսպես է խոսում, գլուխ գովում մի երկրի ղեկավար, որը գլխովին կջախջախվեր, եթե չունենար Թուրքիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների աջակցությունը, ինչպես նաև, եթե Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն մի շարքային բանակից խուսափած, պատերազմի ժամանակ ուղիղ եթերում զինվորին զանգող, հարցուփորձ անող, պատերազմի ընթացքում պրեմիաներ բաժանող, իսկ զինվորից կասկա ու բրոնեժիլետ ուզող, փողոցում կուկուռուզ կրծող ու բրդուճ անող, պատերազմ պարտված, Հայաստանը ստորացրած և ամենակարևորը՝ Արցախն ատող նիկոլփաշինյան չլիներ․․․