Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանով

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ երեկոյան, որի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր և Միութենական պետության առաջիկա Գերագույն պետական խորհրդի օրակարգը։
Այս մասին հայտնում է բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Այս գիշեր Բելառուսի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Դրա հիմնական թեմաներից մեկը ներմուծման ոլորտում համատեղ աշխատանքն էր, պետությունների ղեկավարները քննարկեցին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարները, որը կանցնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով։