Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Կասպից ծովում համագործակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցության ընթացքը։
«Մենք պայմանավորվեցինք, որ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն այսօր կզեկուցի կասպյան տարածաշրջանում մեր համագործակցության առաջընթացի մասին, մենք կխոսենք առանձին հարցերի շուրջ, և դրանք շատ են»,- ասել է ՌԴ ղեկավարը, ում խոսքերը փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Հանդիպումը շարունակվել է լրագրողների համար փակ դռների հետևում։