Աշխարհը գնում է ուկրաինական հակամարտության էլ ավելի մեծ սրման․ Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ աշխարհը գնում է ուկրաինական հակամարտության էլ ավելի մեծ սրման։
Նրա խոսքով՝ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի որոշմամբ ցույց է տվել, որ մինչև վերջ պայքարելու է։ Երկու կողմերն էլ կգնան ամեն ինչի, և դրա հետևանքները բոլորի համար շատ ավելի ծանր կլինի:
Ըստ Վուչիչի՝ Արևմուտքն այդպիսով ազդանշան է ուղարկում բոլոր երկրներին, որոնք մտադիր են շփվել Ռուսաստանի և նրա նախագահի հետ, որ դա շատ լուրջ հետևանքների կբերի։