ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի որոշումը

ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի որոշումը՝ սկսել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վավերացման գործընթացը և կոչ է անում նույն քայլերը ձեռնարկել Շվեդիայի հետ ևս։
Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները ողջունում է նախագահ Էրդողանի հայտարարությունը, որ նա կուղարկի Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի խորհրդարան և ակնկալում է այդ գործընթացը շուտափույթ կավարտվի: