Ռուսաստանը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Դնեպրոպետրովսկի շրջանի Նովոմոսկովսկ քաղաքի մերձակայքում ռուսական անօդաչու թռչող սարքերի երեկոյան հարձակումից հետո ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Քաղաքի քաղաքապետ Սերգեյ Ռեզնիկի խոսքով՝ փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատում են հարձակումների հետեւանքները վերացնելու ուղղությամբ։
Ուկրաինայի Զինված ուժերի «Վոստոկ» օդային հրամանատարությունը հաստատել է, որ ռուսական բանակը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել հարավ-արևելյան ուղղությամբ Դնեպրոպետրովսկի շրջանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների դեմ:
Ռուսական ռազմականամետ հեռագրային ալիքները գրում են, որ հարվածները եղել են նավթի պահեստների ուղղությամբ, ուկրաինական կողմը դա չի հաստատել։