Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Մամուլ

Փաշինյանի արձանն օրինակա՞ն է դրված․ ինչո՞ւ են ապամոնտաժում խաչերն ու խաչքարերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Երեկ լուր էինք հրապարակել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքապետերին հրահանգ է ուղարկել, որ աջակցեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշարձաններն ապամոնտաժելուն։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը։ «Եթե նման բան կա, պետք է բացատրեն, թե ինչու, տրամաբանությունը ո՞րն է, եւ երկրորդը՝ ավելի լավ է իրենք այդ միջպետական ճանապարհներին եղած ու ընդհանրապե փողոցներին եղած անպետք, կեղտոտ կրպակներով զբաղվեն, որոնք կոչվում են «բուտկա», եւ այն այլանդակ շինարարություններով, որոնք տեղի են ունենում ամեն օր ու առանց որեւէ չափանիշների, առանց որեւէ չափորոշիչների․ իրենց պարտականությունն այդտեղ է ավելիով։ Խաչե՞րն են մնացել ու վնասում իրեն՝ չեմ հասկանում։ Ապօրինի արձաններ էլ կան տեղադրված, ընդ որում՝ իրենց քաղաքական ղեկավարի արձանը, օրինակա՞ն է այն տեղադրված, դա ապամոնտաժելո՞ւ են»,- պատասխանեց սրբազանը։

Տեսակետ կա, որ խաչերն ու խաչքարերը հեռացնում են ճանապարհներից՝ որպես բարեկամության ժեստ Ադրբեջանին, որ եթե մի օր ադրբեջանցիները Հայաստանի ճամփեքով անցնեն, հանկարծ խաչ ու խաչքար չտեսնեն։ «Ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ, ո՛չ որոշումը գիտեմ ինչ է, ո՛չ բովանդակությունը գիտեմ, ո՛չ էլ տրամաբանությունը։ Ամեն ենթատեքստ էլ կարող է լինել»,- արձագանքեց Բագրատ սրբազանը։

Ճանապարհներին տեղադրված խաչերն ու խաչքարերը, հուշարձանները հիմնականում տեղադրվում են քաղաքացիների կողմից՝ ի հիշատակ կորցրած հարազատի կամ հավատքից ելնելով։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ արդյոք մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ նրանց տեղադրած հուշարձանները, խաչերը, խաչքարերը հեռացնում են, չէ՞ որ մարդիկ կրոնական զգացմունքներ ունեն։ Ալավերդյանը նշեց, որ պետությունը շարժվում է հարկադրանքի ու պատժի տրամաբանությամբ․ «Այդ հարցին կա դրական լուծում, ինչո՞ւ են այդպես անում, ի՞նչ հիմնավորում կա դրան։ Ես համոզված եմ, որ այդ որոշումը հիմնավորելու են նրանով, որ դրանք դրվել են առանց համապատասխան թույլտվության, ես այդպես եմ ենթադրում։ Կարծում եմ՝ եթե հիմնավորումը դա է, ապա նախեւառաջ ՏԻՄ-երը պետք է դիտարկեն տեղադրված խաչերն ու խաչքարերը, հստակեցնեն, թե ինչ առումով են դրանք անվտանգության սպառնալիք կամ այլ բան, եւ հետո պիտի դրանք օրինականացնեն։ Նախեւառաջ անհրաժեշտ է տեղում՝ ՏԻՄ-երում, անցկացնել քննարկումներ։ Այո, ցանկացած զոհվածի  հարազատ կամ հուշարձանի տեղադրող վիրավորվելու է, որ անգամ իրենց չեն հարցրել։ Ի՞նչ է նշանակում, որ իրենք դա հանելու են, չէ՞ որ դա խաչքար է, դա ամենագռեհիկ լուծումն է, փոխարենը նրբանկատություն ցուցաբերեն։ Այստեղ ես տեսնում եմ այն բացը, որը բնութագրական է իշխանությունների առօրյա աշխատանքին, ես մի կողմ եմ թողնում, թե իրենք ինչի համար են եկել, իրենք այդ նպատակներին շատ հետեւողականորեն գնում են։ Ես խոսում եմ այն մասին, որ, բացի հարկադրանքից ու պատժից, ուրիշ այլ մեթոդով չեն գործում։ Անկախ նրանից, թե այդ ճանապարհը միջպետական է, թե ինչ է, եթե դա վերաբերում է համայնքի կոնկրետ բնակչին, ապա նախեւառաջ պիտի տեղի ունենար քննարկում, եւ մարդասիրական սկզբունքներով լուծում գտնվեր, այլ ոչ թե անմիջապես այդպիսի գործողությունների կամ հրամանների անցնեին»»: