Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից հետևյալը. Արցախի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը
Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքը կոտրվի․ ԱսլանյանԳորիսում ԵՄ դիտորդները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին են ներկայացրել սահմանի երկայնքով վերջին զարգացումներըԱմերիկյան դիվանագիտությունը հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել. Սուրեն ՍարգսյանԱնկախ դիտորդական առաքելության կազմում Գյումրիում հետևելու ենք քվեարկության ընթացքին. ՄարությանԿ․Պոլսի Հայոց Պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանըՀույս ունեմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրը կլինի ազատության մեջ. ծիծաղ է առաջանում, երբ կարդում ես վարույթի նյութերը․ ՓաստաբանԱդրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակում ենՄյանմարում 7,7 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկանStarlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում. ՓաշինյանԿրակոցներ Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» հացատանը. 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցՆախ՝ «տրաս է հանել» յուրայիններին․ «Իրավունք» Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՄարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունըԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՀայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի՞. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխաններըՌուսաստանը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալըԹուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել (տեսանյութ)Ղազախստանում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎարդան Ղուկասյանը ուղերձ է հղելԱնդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ»Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»
Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանը ազատ է արձակվել․ փաստաբան
Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը․ «Հրապարակ»Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո«Что за шум, а драки нет». Գյումրիի քաղաքապետի թեկնածուները թատրոնում. «Իրավունք»Հայաստանում զե՞նք է արտադրվելու. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է». «Իրավունք»
Հայաստանը կվճարի իր դավաճանական մոտեցման համար. Հայաստանի բնակչությունն ամեն ինչ պետք է զգա իր մաշկի վրա. Կորոտչենկո
Եմենը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբՄարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան ՀՀ ԱԳ փոխնախարարը Վիեննայում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն Ժնևի հայկական տանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը, ծրագրերը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը Կրակոցներ են հնչել Լոռիում․ 18-20 դիմակավորված անձինք մտել են փիրուզի հանքաքարի տարածք Ես իմ հացը մարդ բռնել տալով չեմ վաստակում, այլ՝ իմ աշխատանքով. Մխիթարյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու «Ձեր արածը տղամարդուն վայել չէ»․ թեժ լեզվակռիվ Ռուբեն Մխիթարյանի և Սարիկ Մինասյանի միջև (տեսանյութ) Գյումրին ընտրում է. ՈՒՂԻՂ Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները
Մամուլ

Փաշինյանի արձանն օրինակա՞ն է դրված․ ինչո՞ւ են ապամոնտաժում խաչերն ու խաչքարերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Երեկ լուր էինք հրապարակել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքապետերին հրահանգ է ուղարկել, որ աջակցեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշարձաններն ապամոնտաժելուն։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը։ «Եթե նման բան կա, պետք է բացատրեն, թե ինչու, տրամաբանությունը ո՞րն է, եւ երկրորդը՝ ավելի լավ է իրենք այդ միջպետական ճանապարհներին եղած ու ընդհանրապե փողոցներին եղած անպետք, կեղտոտ կրպակներով զբաղվեն, որոնք կոչվում են «բուտկա», եւ այն այլանդակ շինարարություններով, որոնք տեղի են ունենում ամեն օր ու առանց որեւէ չափանիշների, առանց որեւէ չափորոշիչների․ իրենց պարտականությունն այդտեղ է ավելիով։ Խաչե՞րն են մնացել ու վնասում իրեն՝ չեմ հասկանում։ Ապօրինի արձաններ էլ կան տեղադրված, ընդ որում՝ իրենց քաղաքական ղեկավարի արձանը, օրինակա՞ն է այն տեղադրված, դա ապամոնտաժելո՞ւ են»,- պատասխանեց սրբազանը։

Տեսակետ կա, որ խաչերն ու խաչքարերը հեռացնում են ճանապարհներից՝ որպես բարեկամության ժեստ Ադրբեջանին, որ եթե մի օր ադրբեջանցիները Հայաստանի ճամփեքով անցնեն, հանկարծ խաչ ու խաչքար չտեսնեն։ «Ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ, ո՛չ որոշումը գիտեմ ինչ է, ո՛չ բովանդակությունը գիտեմ, ո՛չ էլ տրամաբանությունը։ Ամեն ենթատեքստ էլ կարող է լինել»,- արձագանքեց Բագրատ սրբազանը։

Ճանապարհներին տեղադրված խաչերն ու խաչքարերը, հուշարձանները հիմնականում տեղադրվում են քաղաքացիների կողմից՝ ի հիշատակ կորցրած հարազատի կամ հավատքից ելնելով։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ արդյոք մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ նրանց տեղադրած հուշարձանները, խաչերը, խաչքարերը հեռացնում են, չէ՞ որ մարդիկ կրոնական զգացմունքներ ունեն։ Ալավերդյանը նշեց, որ պետությունը շարժվում է հարկադրանքի ու պատժի տրամաբանությամբ․ «Այդ հարցին կա դրական լուծում, ինչո՞ւ են այդպես անում, ի՞նչ հիմնավորում կա դրան։ Ես համոզված եմ, որ այդ որոշումը հիմնավորելու են նրանով, որ դրանք դրվել են առանց համապատասխան թույլտվության, ես այդպես եմ ենթադրում։ Կարծում եմ՝ եթե հիմնավորումը դա է, ապա նախեւառաջ ՏԻՄ-երը պետք է դիտարկեն տեղադրված խաչերն ու խաչքարերը, հստակեցնեն, թե ինչ առումով են դրանք անվտանգության սպառնալիք կամ այլ բան, եւ հետո պիտի դրանք օրինականացնեն։ Նախեւառաջ անհրաժեշտ է տեղում՝ ՏԻՄ-երում, անցկացնել քննարկումներ։ Այո, ցանկացած զոհվածի  հարազատ կամ հուշարձանի տեղադրող վիրավորվելու է, որ անգամ իրենց չեն հարցրել։ Ի՞նչ է նշանակում, որ իրենք դա հանելու են, չէ՞ որ դա խաչքար է, դա ամենագռեհիկ լուծումն է, փոխարենը նրբանկատություն ցուցաբերեն։ Այստեղ ես տեսնում եմ այն բացը, որը բնութագրական է իշխանությունների առօրյա աշխատանքին, ես մի կողմ եմ թողնում, թե իրենք ինչի համար են եկել, իրենք այդ նպատակներին շատ հետեւողականորեն գնում են։ Ես խոսում եմ այն մասին, որ, բացի հարկադրանքից ու պատժից, ուրիշ այլ մեթոդով չեն գործում։ Անկախ նրանից, թե այդ ճանապարհը միջպետական է, թե ինչ է, եթե դա վերաբերում է համայնքի կոնկրետ բնակչին, ապա նախեւառաջ պիտի տեղի ունենար քննարկում, եւ մարդասիրական սկզբունքներով լուծում գտնվեր, այլ ոչ թե անմիջապես այդպիսի գործողությունների կամ հրամանների անցնեին»»: