Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ պատրաստ լինեմ, կամ՝ չէ․ Ավանեսյանը պատրաստ է հարցաքննվել (տեսանյութ)
Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ պատրաստ լինեմ, կամ՝ չէ, եթե նախաքննական մարմինն անհրաժեշտ համարի ինձ հարցաքննելը, ապա կհարցաքննվեմ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե արդյոք ինքը չէ՞ր հասկացել, որ իրեն նախորդած առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամանակ, մասնավորապես, կորոնավիրուսի տարածման ժամանակ եղել են չարաշահումներ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ պետք է պահել անմեղության կանխավարկածը։
«Երբ լինի դատական ակտ, կխոսենք։ Այս պահին նախաքննություն է ընթանում»,- ասաց նա։