Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան
Հասարակություն

«Կվտարեմ»․ Դրախտիկ գյուղի ղեկավարը սպառնում է 7 երեխայի միայնակ մորն ու ենթարկում կտտանքների, Ճամբարակի համայնքապետն էլ աչք է փակում այդ ամենի վրա

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ տեղի իշխանության կողմից անտեսված ու արհամարհված են։

Մասնավորապես, Դրախտիկի բնակչուհի 40-ամյա Լուիզա Կարապետյանն ունի 7 երեխա և բազում խնդիրներ։ Նա միայնակ մայր է։ Երեխաներից 5-ն անչափահաս է, մյուս երկուսից մեկն առողջական խնդիրներ ունի, մյուսի 18-ը նոր է լրացել ու շուտով ժամկետային ծառայության է մեկնելու։

Տեղի իշխանության հոգածությանն արժանանալու փոխարեն՝ ընտանիքն անընդհատ արժանանում է գյուղի վարչակազմի կտտանքներին, արհամարհանքին ու անտարբերությանը։

Լուիզայի ու նրա ընտանիքի խնդիրների մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հարևանուհին։ Ինքը՝ Լուիզան, հուզված էր իր նկատմամբ, հենց նույն օրն առավոտյան ցուցաբերված անտարբերությունից ու չկարողացավ խոսել։

Հարևանուհին արագ իր ձեռքը վերցրեց իրավիճակն ու պատմեց, որ հենց այսօր՝ մարտի 16-ի առավոտյան, Լուիզա Կարապետյանն իմացել է, որ Դրախտիկ է գալու Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը ու որոշել է դիմել իր ընտանիքի խնդիրներով (մենք մի առիթով արդեն անդրադարձել ենք Լուիզայի ընտանիքի խնդիրներին)։

Սակայն հենց դռան մոտից ոչ միայն նրան ներս չեն թողել մտնել, այլև արժանացել է անպարկեշտ ու անվայել բառերով վիրավորանքների։

«Համակարգչային օպերատորը՝ Վարդան Խեչոյանը (ով, ըստ կնոջ պատմածի, զբաղվում է գյուղի փաստաթղթային հարցերով), դռան շեմից ներս չի թողնում։ Լուիզան ասում ա՝ գիտեմ, որ Վազգեն Ադամյանն եկել ա, ի՞նչ կլինի, խնդրում եմ, թող մտնեմ ներս, տեսնեմ իրեն։ Վարդանն էլ վերջին բառերով վիրավորում ա Լուիզային։ Էդ տարածքում լիքը տղամարդիկ են լինում, սաղ լսում են դրա անվայել վիրավորանքները․ էլ լկտի, էլ փողոցային, պետք ա դուք սատկեք․․․ ու էլի շատ անվայել խոսքեր»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բոլորը կանգնած նայել են, թե ինչպես է Վարդանը վիրավորում կնոջը։

Նա նկատեց, որ վարչական շրջանի ղեկավարը՝ Միշիկ Առաքելյանն 80 տարեկան է ու նա էլ հետ չի մնում իր ոչ կոռեկտ պահվածքով։

Կինը պատմեց, որ օրեր առաջ էլ դարձյալ օգնություն էր եկել գյուղ։ Զոհվածների ու բազմազավակ ընտանիքների երեխաներին, այդ թվում նաև՝ Լուիզա Կարապետյանի, ոչինչ չի հասել։ Մեր զրուցակցի խոսքով, ամբողջը բաժանել են իրենց մտերիմներին՝ ըստ իրենց կամայականության։

«Միշիկ Առաքելյանն ասում ա՝ լավ ենք անում, ում ուզում եք, գնացեք բողոքեք»,- ասաց կինը։

Նա ընդգծեց, որ նույն վերաբերմունքը բոլորի նկատմամբ է։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ խնդրով անգամ մարզպետարան են դիմել, սակայն նույն անտարբերությունն է։

Ընտանիքի երեխաներն անգամ դպրոցում խնդիրներ ունեն։ Կինը պատմեց, որ Լուիզայի աղջիկներից մեկին 12-րդ դասարանից մի աշակերտ վիրավորել ու ծաղրել է։ Իսկ երբ մայրը դիմել է դպրոցի տնօրենին՝ Նազիկ Բաբաքոխյանին, վերջինս ոչ միայն աչք է փակել կատարվածի վրա, այլև կնոջը վիրավորել ու տուն է ճանապարհել, թե՝ ի՞նչ ես ուզում, հերիք է գաս դպրոց։ Մեր զրուցակցի խոսքով, անգամ դպրոցի մանկական տեսուչին են դիմել խնդրով, սակայն դարձյալ ոչինչ չի փոխվել։

«Էդ 12-րդ դասարանցու մերն էլ ճաշարանում ա աշխատում՝ հակահիգիենիկ պայմաններում։ Եղունգները երկար, առանց համազգեստի ու գլխարկի ճաշարանում սննդի հետ է աշխատում։ Անգամ մարզպետարան ենք դիմել, բայց դրանք էլի նույն ձևով շարունակում են աշխատել։ Թքած ունեն բոլորիս վրա․ ինչ ուզում՝ անում են»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Նկարում՝  Դրախտիկի դպրոցի տնօերն Նազիկ Բաբաքոխյանն է

Հարկ է նկատել, որ երբ առավոտյան գյուղապետարանում Լուիզայի նկատմամբ վատ են վերաբերվել ու դուրս վռնդել, նա դիմել է ոստիկանություն՝ իր նկատմամբ ոտնձգություններ կատարելու հաղորդմամբ։

Երբ արդեն նյութը գրեթե պատրաստ էր հրապարակման, Լուիզայի մտերիմներից մեկը մեզ զանգահարեց ու ասաց, որ ոստիկաններն ահազանգի հետքով եկել են։

Վարչական շրջանի  ղեկավար 80-ամյա Միշիկ Առաքելյանն էլ մատ է թափ տվել կնոջ վրա՝ սպառնալով, որ կզրկի բոլոր տիպի օգնություններից ու կվտարի գյուղից։

Ավելին՝ վերջինս նաև սպառնացել է վտարել բոլոր նրանց, ովքեր կանգնել են Լուիզայի կողքին ու օգնել նրան բարձրաձայնելու խնդիրը։

«Ես նրանց էլ կվտարեմ»,- ասել է Միշիկ Առաքելյանը։

Վերջում ներկայացնում ենք Լուիզա Կարապետյանի տխուր պատմությունը, որը նկարահանվել է 4 տարի առաջ։

Արմինե Մկրտումյան