Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ)
Մամուլ

Ո՞վ կփոխարինի Արայիկ Հարությունյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ադրբեջանի իշխանությունները «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» երեկ երկրորդ հանդիպմանն էին հրավիրել, վայրն էլ են որոշել՝ այս անգամ հանդիպումը նախատեսում են անել Բաքվում։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաեւ Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում»,- ասվում է Ադրբեջանի վարչակազմի հաղորդագրության մեջ: Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:

Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու) տեղի ունեցած հանդիպումն ադրբեջանական կողմը «կայացած» որակեց, հայկական կողմը սկզբում հերքեց, թե քննարկվել է «վերաինտեգրման» հարցը, ավելի ուշ՝ ահաբեկչական գրոհից եւ երեք ոստիկանի սպանությունից հետո, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ Իվանյանում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանն իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանությանը փոխանցել է՝ «կա՛մ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր»։ Նա, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե ում միջոցով է Ադրբեջանի պահանջը փոխանցվել Ստեփանակերտին: «Մենք չենք ընդունել, չենք ընդունում, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»,- ասել է նա: Հայտարարությունից օրեր անց էլ հայտնի դարձավ, որ Հարությունյանը Հայաստան է եկել, հանդիպել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է Բաքվի պահանջը՝ ասելով, թե ստեղծված իրավիճակում վերաինտեգրման գործընթացը կարող է լինել փրկօղակ, որովհետեւ այլընտրանքը պատերազմն է։

Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը դեմ է ինտեգրացիոն հարցերով բանակցություններին, երեկ մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ պետք է կտրականապես մերժել բանակցությունները, եթե դրանք կոմունիկացիոն խնդիրների վերաբերյալ չեն։ «Անթույլատրելի է ընդհանրապես խոսել ինտեգրացիայի մասին, մենք պետք է շարունակենք պայքարել, ի վերջո, կհասնենք այն նպատակին, ինչի համար պայքարել ենք։ Իսկ պայքարի համար համախմբվել է պետք, ուրիշ ճանապարհ չունենք»,- կարծում է պատգամավորը։ Նրան հիշեցրինք Արցախի նախագահի հայտարարությունը, որ ինտեգրացիան մերժելու դեպքում լինելու են առավել «կոշտ քայլեր»։ «Այդ հայտարարությունը կարելի է մի քանի ձեւ հասկանալ, ուզում են վախեցնել, ուժ գործադրել, բայց մենք, կրկնում եմ, ամեն ինչին պետք է պատրաստ լինենք ու դիմակայենք»։
Ի դեպ, Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ Արայիկ Հարությունյանի վկայակոչած «Ադրբեջանի խողովակը» ՀՀ իշխանություններն են, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո էլ Ա․ Հարությունյանը բավականին ծանր տպավորություններով է վերադարձել Արցախ եւ թիմին հանձնարարել է ընթացք տալ սահմանադրական փոփոխություններին, որով հնարավորություն կտրվի խորհրդարանին՝ նախագահի հրաժարականի դեպքում նոր նախագահ ընտրել, մինչդեռ գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի դեպքում ավտոմատ լուծարվում են նաեւ խորհրդարանը եւ կառավարությունը, եւ նոր ընտրություններ են հայտարարվում։ Արցախում ստեղծված իրավիճակում շատերը վստահ են, որ նախագահի հրաժարականից հետո Ադրբեջանը թույլ չի տա նոր ընտրություններ, քանի որ գլխատված եւ առանց իշխանությամբ Արցախն ավելի շուտ կխժռեն։ Այսպիսով՝ Արայիկ Հարությունյանը որոշել է պատրաստ լինել ֆորս մաժորի, քանի որ իրեն ճնշում են թե՛ Հայաստանից, թե՛ Բաքվից, իսկ Արցախի ժողովուրդը մերժում է ինտեգրացիան․ «Որպեսզի ֆորս մաժորի դեպքում երկիրն անտեր չմնա, պետականությունը չկորցնենք, փոփոխությունները դրա համար են արվում։ Ինչ մնում է հրաժարական տալուն, էս պահին հաստատ հրաժարական չի տա, հաջորդ պահի համար էլ չեմ կարող պատասխան տալ, պարոն Հարությունյանից պետք է հարցնեք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փոխանցում է Եվրոպայի ճնշումը, Եվրոպան է ճնշում գործադրում։ Բայց Եվրոպան որտե՞ղ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, ընդհանրապես՝ ո՞վ է Եվրոպան, որ մեր ապագան որոշի, մենք պետք է կանգնենք ռուսի կողքը։ Լավ է թե վատ է՝ նրանք պետք է անեն»։ Ռուսները չեն կարողանում բացել ճանապարհը՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարող։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, երեւի չեն ուզում երկրորդ ճակատը բացել՝ Ուկրաինային զուգահեռ»։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկվի Սահմանադրության փոփոխության նախագիծը, որպեսզի հնարավորինս շուտ կյանքի կոչվի այդ փոփոխությունը։ Իսկ եթե Հայաստանը Բաքվին զուգահեռ շարունակի ինտեգրացիայի հարցում պնդումները, ապա ԱՀ նախագահը հետ չի կանգնի հրաժարականի որոշումից։

Արայիկ Հարությունյանին փոխարինողների անուններ են անգամ շրջանառվում, որոշ լուրերի համաձայն՝ նախագծի ընդունումից հետո կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ, որպեսզի իշխանությունն ու ընդդիմությունը որոշեն, թե ում է խորհրդարանն ընտրելու նոր նախագահ։ Մեր աղբյուրներն ասում են, որ, այդուհանդերձ, այս պահին կոնսենսուս կա Սամվել Բաբայանի թեկնածությունը մերժելու հարցում։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ հանրությունը ոչ մի գնով չեն ընդունում Բաբայանի թեկնածությունը։ Այլ անուններ են շրջանառվում՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի, պետնախարար Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի հորեղբորորդի, պատգամավոր Արթուր Հարությունյանի եւ ԱԽՔ Սամվել Շահրամանյանի։