Սկզբի համար պաշտոնանկ կարվի երեք նախարար. փորձում է մաքսիմալ ձերբազատվել Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին: Նրա առաջին նպատակներից մեկը հնարավորինս արագ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից ազատվելն է:
Ներսիսյանն արդեն իսկ սկսել է գործընթացը: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք պաշտոնանկություններ: Մասնավորաբար, առաջին փուլով նախատեսվում է երեք նախարարի փոփոխություն:
Խոսքը վերաբերում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին, առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանին, գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանին: Փոփոխությունները, սակայն, այս երեքով չեն սահմանափակվի: Մեր տեղեկություններով, Ներսիսյանը ձգտելու է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում