Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվում
Մամուլ

Թագուհի Թովմասյանն առանձնապես դեմ չէ զբաղեցնել ՄԻՊ պաշտոնը, եթե ՔՊ-ում դեմ չլինեն նրա թեկնածությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով իր բոլոր հաղորդագրություններում ընդգծում է իր «անկուսակցական» լինելը, նախօրեին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նա առաջարկում է փոփոխություններ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, որի հիմնական իմաստն այն է, որ իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը կարողանա մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրել։ Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով ՔՊ-ն շրջանցել է ՄԻՊ թեկնածուի թե՛ առաջադրման, թե՛ ընտրելու ժամկետները եւ այլեւս չի կարող ՄԻՊ ընտրել։ 

Օրենքը սահմանում է, որ պաշտպանի լիազորությունները վաղաժամ դադարելիս խորհրդարանը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում նոր ՄԻՊ ընտրել, իսկ եթե պաշտպանը հրաժարական է տվել, ապա մեկ ամսվա հաշվարկը սկսվում է հրաժարականի դիմումից մեկ շաբաթ հետո` դիմումը կրկնելու պահից։ Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հունվարի 24-ին եւ չսպասելով, որ մեկ շաբաթը լրանա, հաջորդ օրը կրկնեց իր հրաժարականի դիմումը։ Այսինքն՝ խորհրդարանն ամենաուշը մինչեւ փետրվարի վերջը, ըստ օրենքի, պետք է ՄԻՊ ընտրեր, ինչը չի արել։ Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի 145-րդ հոդվածն էլ սահմանում է, որ այդ պաշտոնը կարող է համալրվել թափուր մնալուց հետո եռամսյա ժամկետում։

Համաձայն «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի`

«Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի`

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` եռամսյա ժամկետում»:

Թագուհի Թովմասյանն իր առաջարկած նախագծում նշում է, որ հակասություն կա վերոնշյալ երկու օրենքների հիշյալ դրույթների միջեւ, քանի որ, ինչպես նշեցինք, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` պաշտպանի ընտրությունն անցկացվում է պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տեղի է ունենում եռամսյա ժամկետում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատգամավորը գտնում է, որ առաջացել է անհրաժեշտություն՝ կատարել համապատասխան փոփոխություն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում եւ ամրագրել կանոնակարգ օրենքում ֆիքսված եռամսյա ժամկետը։ Այսինքն՝ այնպես անել, որ այս ուշացումը չդիտվի օրենքի խախտում, եւ իշխանությունն էլ լրացուցիչ ժամանակ ստանա` չգտնվող թեկնածուին գտնելու համար:

Մի կողմ թողնենք՝ օրենսդրական դրույթներում կա՞ն արդյոք հակասություններ, թե՞, այնուամենայնիվ, պետք է նախեւառաջ առաջնորդվել խնդրո առարկայի, այն է՝ «ՄԻՊ-ի մասին» օրենքով։ Այդուհանդերձ անհասկանալի է, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորը լծվել օրենքում այնպիսի փոփոխություն անելուն, որը, մի կողմից, կփրկի իշխանությանը՝ օրենքով սահմանված ընթացակարգերին տեղյակ չլինելու հարցում եւ ժամկետները բաց թողնելու պատճառով ՄԻՊ չընտրելու համար, մյուս կողմից՝ ոչինչ չի տա ընդդիմությանը, քանի որ անձամբ Թագուհի Թովմասյանն է հայտարարել, որ ինքը չի համաձայնել դառնալ ընդդիմության ՄԻՊ թեկնածուն՝ համոզված լինելով, որ ՔՊ մեծամասնությունը տապալելու է ընդդիմության թեկնածուին, իսկ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո առանձնապես ոգեւորված չեն թեկնածու առաջադրելու հարցով: «Ինձ առաջարկել են լինել ՄԻՊ թեկնածու, բայց ես մերժել եմ»,- օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Թովմասյանը` հավելելով․ «Եթե պիտի առաջադրվի ընդդիմության կողմից թեկնածու, ապա պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր այդ հարթակն օգտագործելու հնարավորություն չունեն»։

Իհարկե, իշխող խմբակում էլ իրենց չեն կոտորում ՄԻՊ թափուր պաշտոնը համալրելու հարցում, սակայն ներքին եւ արտաքին քննադատություններից խուսափելու համար, այդուհանդերձ, պետք է ՄԻՊ նշանակեն։ Ի դեպ, խորհրդարանական մեր աղբյուրներն ասում են, որ Թագուհի Թովմասյանն առանձնապես դեմ չէ զբաղեցնել ՄԻՊ պաշտոնը, եթե ՔՊ-ում դեմ չլինեն նրա թեկնածությանը: Այսինքն՝ չի բացառվում, որ Թովմասյանը համաձայնի ՄԻՊ թեկնածու լինելու իշխանական առաջարկին։ Գուցե Թովմասյանը նման հեռահար հաշվարկներով էլ որոշել է օրենքը խմբագրել։