Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)
Մամուլ

Մեկ միլիոն դոլարն ի՞նչ փող է որ...

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, բռնարարին ու զոհին միմյանցից հեռու պահելու նպատակով կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ` բռնարարի ու զոհի ոտքին կամ ձեռքին կամրացվի էլեկտրոնային շղթա, որ եթե նրանք իրար մոտենան, ոստիկանությունն ազդանշան ստանա եւ օգնության հասնի:

«Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովը երեկ ընդունեց առաջին ընթերցմամբ։ Նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտությանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք կայացվում են դատական կարգով: «Առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետեւ միջազգային պրակտիկան թույլ է տալիս նշել, որ ընտանիքում բռնության զոհ դարձած անձանց դեպքում եթե կիրառվում է անհետաձգելի միջամտության մասին կամ պաշտպանության մասին որոշում, շատ ավելի հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել: Սա ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ պետք է տեղադրվի էլեկտրոնային հսկողության սարք, որ իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն կուղարկի իրավասու մարմնին»,- նշեց Սարգսյանը:

Սարքավորումների ձեռբքերման համար պահանջվում են որոշակի ֆինանսական միջոցներ. շուրջ 200 շղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ` ավելի քան 1 մլն դոլար, այսինքն՝ մեկ շղթան արժե մոտ 5 հազար դոլար։

Ուշագրավ է, որ շղթայի արժեքի մասին կառավարության ներկայացած նախագծում խոսք անգամ չկա, եւ պարզ չէ՝ արտասահմանյան երկրներում, որոնց փորձի մասին թե՛ նախագծում է հիշատակվում, թե՛ փոխնախարարն էր իր խոսքում նշում, արդյոք այդ սարքերը նույնքա՞ն արժեն։ Նախագծում գրված է միայն․ «Հարկ է նշել, որ Կանադայում այս սարքավորումները տրամադրելու համար բռնարարը պետք է վճարի 250 ԱՄՆ դոլար: Կախված նրա ֆինանսական վիճակից` վերջիններիս հնարավորություն է ընձեռվում գումարը վճարել մաս-մաս, որը փոխանցվում է Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության ծրագրին: Նշված գումարն իր մեջ ներառում է սարքի, ծրագրի եւ սպասարկման արժեքը»։

Հատկանշական է, որ չնայած ահռելի գումար է պահանջվում հիշյալ շղթաները ձեռք բերելու համար, սակայն նախագծում նշվում է, որ այս օրենքի ընդունումը պետական «բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում»: