Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն Սիմոնյան
Մամուլ

Ադրբեջանի հետ համագործակցիստ-ինտեգրիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ինչ-որ հաճախակի են դարձել խոսակցություններն ու «զրիցները» առ այն, թե Ադրբեջանի հետ կարելի է «առուտուր անել», տնտեսական համագործակցության մեջ մտնել, ջուր տալ, հոսանք առնել և այդպես շարունակ: Նման «զրիցները» լիովին կանխատեսելի էին: Մարդիկ, ովքեր չեն կորցրել մտքի սթափությունն ու ազգային ինքնության գիտակցությունը, նման թեմաների շրջանառման հեռանկարը տեսնում էին՝ նկատելով ու հասկանալով, թե հատկապես ինչ ուղղվածության քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ էլ՝ մերձնիկոլականները:

Ու նաև պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ փոխշահավետ համագործակցելու մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմողները, կամ ավելի շուտ՝ ունկնդիրների ականջներից արիշտա կախողները փաշինյանական «գծի վրա» են, ավելին՝ վերջին տարիներին քողարկված կամ անթաքույց եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին կամ նրա իշխանության մերձակայքում: Հարց է ծագում. Ադրբեջանի հետ այդ համագործակցիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ: Հաշվի առնելով, թե ովքեր, ինչ շրջանակներ են այդ, թույլ տվեք ասել, համագործակցիզմ քարոզողները, հարցը հռետորական կարելի է համարել, քանզի պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ այդքան չսիրած «Կնքահայրը» գլուխգործոց-ֆիլմի դրվագներից մեկում արդեն «թոշակի անցած» դոն Կառլեոնեն որդուն՝ «ընտանիքի» կառավարումն ստանձնած Մայքլին ասում է, որ թշնամական ճամբարից, այսինքն՝ Բարզինիի կողմից ով գա հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, ով էլ որ նա լինի, հենց նա է դավաճանը: Հիմա «Բարզինիի կողմից» եկած ու թշնամական Ադրբեջանի հետ ինտեգրում քարոզողները բավականին ակներև զուգահեռվում են այդ դիտարկմանը:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե է՞լ ինչ պետք է անի Ալիևը, է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, որ նրանց նպատակը հայերի հետ «առուտուր անելը» կամ համագործակցելը չէ, որ նրանց պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայության բնաջնջումն է կամ Արցախի հայաթափումը, Հայաստանի՝ որպես պետության վերացումը, հողն ու ջուրը, տունուտեղը հայերից խլելը: Դու չես կարող ոչ միայն համագործակցել, այլևս չես կարող «խաղաղություն պայմանավորվել» մեկի հետ, որի նպատակը քեզ սպանելը, քեզ ոչնչացնելը, քեզ տնազրկելն ու անհայրենիք թափառական դարձնելն է վերջիվերջո:

Եվ մի բան էլ. «համագործակցիստները», դրա մասին երկար-բարակ խոսելով, միտումնավոր շրջանցում են թշնամու հետ փոխշահավետ «առուտուր անելու» մասին «զրիցների» հիմնական հանգամանքը, այն, որ այդ ամենը նշանակում է Արցախից մնացած բեկորներն ուղղակիորեն նետել Ադրբեջանի գիրկն ու Ալիևի ճանկը: Կարճ ասած՝ Արցախը «ոտով-գլխով» հանձնել Ադրբեջանին:

Քավ լիցի, Հայաստանում թշնամու հետ համագործակցիստներից բացի, քաղաքական հարթակներում սթափ մարդիկ դեռ կան: Մոտեցումների ու գնահատականների հակադրությունը, հասկանալի է, անմիջապես աչքի է զարնում: Հատկապես ընդդիմադիր դաշտում ազգային մտածողությունը առկա է: Մասնավորապես կարելի է նշել օրերս «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված և բավականին ուժեղ ներկայացուցչականություն ունեցող «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում հրապարակված հայտարարությունը: Հիմնական դրույթներից մեկը, որ ընդգծված էր այդ հայտարարության մեջ, կարծում ենք, միանգամայն լակոնիկ ու հստակ ցուցանում է առանցքային վտանգներից մեկը: Այն է. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը (տեղին է հավելել՝ ինչպես քարոզում են Նիկոլ Փաշինյանն ու «կոմպանիան»), այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը»:

Մարդիկ պարզ ասում են՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։ Հասկանալի է նաև, որ նշյալ սպառնալիքի ու նշյալ արձանագրումների գիտակցումն առկա է ոչ միայն հիշատակված նախաձեռնության կամ շարժման, այլև փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերի մոտ, որոնք նմանապես չեն դադարում բարձրաձայնել այդ մասին: Սակայն հարցերի հարցն այն է, թե ինչ վերաբերմունք ունի և ինչ ռեակցիա է դրսևորում հանրությունն իր ամբողջության մեջ:

Իսկ մյուս հարցն էլ այն է, թե ով, որ ուժը կամ ուժերի համախումբը երբ ու ինչ միջոցներով է մտադիր կենսական առանցքային խնդիրները բարձրացնել նաև քաղաքական պայքարի ավելի ակտիվ եղանակներով: Սա, թերևս, ամենադժվար հարցն է, որի քննությունը հանգեցնում է երկակի զգացողության կամ տպավորության. ակտիվ հանրությո՞ւնն է սպասում «առաջնորդող ուժերի», թե՞ հակառակը:

Բայց դա արդեն այլ «պատմություն» է, թերևս՝ գրվելիք:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում