Գլուխը պատին ա տալիս, որ ասում ա, բայց ձեր վարչապետի թեկնածուն ա ասում. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Այն, որ խորհրդարանական ընդդիմությանը զարմացրել է Հայաստանում բավականին մեծ թվերի հասնող ընտանեկան բռնությունները, իիր հերթին զարմացնում է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին: Նա հիշեցնում է ընդդիմադիր պատգամավորներին, որ մի ժամանակ իրենք էին այդ թվերի մասին խոսում։
«Ձեր վարչապետի թեկնածուն (նկատի ունի Վազգեն Մանուկյանին) ասում էր՝ անասունների ընտանիքներ, գլուխը պատին ա տալիս, որ ասում ա, բայց ձեր վարչապետի թեկնածուն ա, հիշե՛ք: Դուք էլ մեկնաբանեցիք, թե վիճակագրական տվյալներ են և խոսքն այն ընտանիքների մասին է, որտեղ ընտանեկան բռնություններ են իրականացվում»,- ասաց Ալեքսանյանը:
Ալեն Սիմոնյանը հեգնեց. «Լավ, դե մարդիկ վարչապետի սխալ թեկնածու են ընտրել, ամեն անգամ երեսով տալ կլինի՞»:
Մանրամասները՝ տեսանյութում