Հիմա էլ Երևանի նախկին քաղաքապետ Բազեյանն է դաշինք ստեղծում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ներքաղաքական դաշտում առկա մի շարք շարժումների, նախաձեռնությունների մեջ չտեղավորվելով, որոշել է ինքը ստեղծել Համահայկական միացյալ դաշինք:
«Մենք՝ մի խումբ համախոհներով, նախաձեռնել ենք ձեւավորել Համահայկական միացյալ դաշինք, որում ներգրավվելու են բոլոր այն կուսակցությունները, որոնք ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունները, մշակութային, ստեղծագործական կառույցները, հայրենակցական միությունները, լրագրողները եւ այլն:
Անկախ նրանից` հայ մարդն ապրում է Հայաստանում, Սփյուռքում, թե՝ Արցախում, պետք է միավորել մեկ համահայկական դաշինքում, մեկ գաղափարի շուրջ` պահել եւ պահպանել Հայաստանն ու Արցախը միասնական: Սա բոլորիս հայրենիքն է»,-մանրամասնեց Բազեյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում