1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող 114 զինծառայող ճանաչվել է 3-րդ խմբի շահառու և իջեցվել է նրանց աջակցող գումարի չափը
Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ պաշտպանությա ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի նպատակն է բարելավումներ իրականացնել հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացում:
Գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ :
114 շահառու վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ:
Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողների համար սահմանել 75 հազար դրամ, պայմանագրային ու զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 50 հազար, պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 25 հազար դրամ:
Սոցապնախարարության տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամ: Ըստ կանխատեսումների՝ նման իրավիճակում կարող է հայտնվել շուրջ 160 շահառու:
Այսպիսով՝ 114 շահառուի աջակցող գումարը կնվազի. սպայական կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը միջինում կազմում է 38.377 դրամ և ստանում են նաև պարգևավճար 36.000 դրամ, հիմադրամի աջակցության հետ միասին կստանան շուրջ 150.000 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն:
Պայմանագրային ենթասպայական և շարքային կազմի կամավորագրվածները կստանան ընդհանուր 116.000 դրամ` 150.000 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինծառայողները կստանան 91.000 դրամ` 100.000 դրամի փոխարեն: