Բելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համարԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն են կրել Իրանի զինված ուժերից. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա ԽամենեիՄենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի. Մհեր ՄկրտչյանՀաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՄի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խարկովին. կան զոհեր, տասնյակ վիրավորներ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել «Ուժեղ Հայաստան»-ն անցավ «ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ». վերլուծաբանԴոլարի առքը 367 դրամ է, վաճառքը՝ 370. տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 4-ի դրությամբԱրթուր Օսիպյանը հրաժարվել է Անահիտ Մանասյանի ծառայություններիցՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին. ՕվերչուկՕդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա․ հնարավոր են տեղումներԵթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը՝ պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը Ռուբիոն ստորագրել է հունիսի 1-ինՀակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակված ձայնագրություններն ամբողջական չեն. Խուդոյան
Գոնե հասկանո՞ւմ եք, որ սա ուտում են երեխաներ. կաթնամթերքը ժամկետի մեջ է, բայց մեջը բորբոս է (լուսանկարներ)
Եթե հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելուԵթե ԵՄ ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ. ՕվերչուկՀայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80.000 քաղաքացի. News.amՀակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալուհերթական դեպքերը Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ»
Ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի մասին
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Սամվել Բաբայանն առաջարկում է իր ծառայությունները Ալիևին․ կօգնի Ռուսաստանը հեռացնել Արցախից, միայն թե՝ իրե՛ն դնի աթոռին

Գրեթե 100 տոկոսով հաստատված են տեղեկությունները, որ վաղը՝ փետրվարի 23-ին, Արցախյան երկրորդ պատերազմը տանուլ տված նախագահ Արայիկ Հարությունյանն Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան տանդեմի պահանջով պաշտոնից կհեռացնի Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Ընդգծենք, պատճառը միայն ու միայն այս տանդեմի պահանջն է, Արցախի նախկին պետնախարարները, այդ թվում՝ հենց Արայիկ Հարությունյանն այդ պաշտոնում, ավելի լավ չեն կառավարել, իսկ Հարությունյանը մի բան էլ նախագահ է դարձել։ 

Ու երեկ՝ փետրվարի 21-ին, դեռ Վարդանյանին աթոռից չհեռացրած, նոր թեկնածու է հայտնվել, ավելի ճիշտ՝ «սամոզվանեց»՝ Սամվել Բաբայանի դեմքով։ 

Նա, հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում ղեկավարում էր Արցախի անվտանգության խորհուրդը, կարևորագույն որոշումներ ընդունում բունկերում, դե իհարկե, «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի հետ միաժամանակ։ Նա էր հայտնի տեսանյութում, որ Արցախի հրամանատարությունը գլխին արած, թելադրում էր ինչը՝ ինչպես։ Վերջում տապալումը տեսանք։ Նրա անվան հետ է կապվում նաև Լելե-Թեփեի օպերացիա կոչվածը, որը ևս, փաստորեն, ձախողվել է և բազմաթիվ կյանքեր խլել, դասականի ասած, հանուն ոչնչի, չնայած ինքը հերքում է դա։ Նա էր, որ նոյեմբերի 9-ից մի քանի օր առաջ, հայտնի ձայնագրության մեջ առաջարկում էր 10 օր ժամանակ խնդրել ու դուրս գալ Արցախից․․․ 

Նրա անունն է, որ լսելիս Արցախում կանայք ու աղջիկները սարսափում են՝ հաշվի առնելով պատմությունները, որ կապված են նրա անվան հետ։ Եվ այդ մարդն այսօր խոսում է ամուր ընտանիքներ ունենալու անհրաժեշտությունից։ Աբսուրդի թատրոնն արձակուրդ է մեկնել։ 

Ինչևէ։ 

Այս մարդը շրջափակման պայմանններում հասել է Արցախ, մինչդեռ շատ ու շատ ընտանիքներ մինչ այս պահը դիմել են Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբ ու դեռևս չեն կարողանում վերամիավորվել։ Բերձորի միջանցքի այս ու այն կողմում են մնացել նաև արցախցի պաշտոնյաներն ու իրենց ընտանիքները։ 

Ենթադրում ենք, որ բանակցել է հենց ադրբեջանցիների հետ, որովհետև ռուսներին չի սիրում, չնայած ասում է, թե Արցախ հասնելու այլ ճանապարհներ էլ կան։ Չենք ժխտում, բայց և խորհուրդ ենք տալիս իր հայրենակիցների համար իբր մտահոգ մարդուն, Հայաստանում մնացած արցախցիներին էլ այդ ճանապարհների տեղը ցույց տալ։ 

Բայց դա էլ չէ մեր բուն ասելիքը։ 

Բաբայան Սամվելը գնացել է Արցախի Հանրային հեռուստաընկերություն ու եթերից իր ծառայություններն է առաջարկում նախագահ Արայիկ Հարությունյանին, ընթերցեք՝ Փաշինյան-Ալիև զույգին։ Նախագահ բառն էլ ընդգծում ենք, որովհետև ինքը հենց այդպես է ներկայացնում դիրքերում սուրճ խմող, Ալիևի՝ վերջերս առաջարկած 5 կետն իր կյանքի կարճաժամկետ իրացման գերագույն նպատակ դարձրած Արայիկին։ Կարճ ասած՝ ասում է ինձ պետնախարար նշանակեք՝ շատ ավելի լայն լիազորություններով, 100 օր տվեք ու կտեսնեք, որ էս «կինոյի միակ տղան ես եմ»։ 

Ընդհանրապես, վերջին տխմարը չի հասկացել, որ Արցախյան հիմնախնդիրն առհասարակ այս տարածաշրջանից Ռուսաստանին դուրս բերելու նպատակով է, ընդ որում, հայ ազգի թշնամու՝ Ադրբեջանի, դրա հովանավոր ՆԱՏՕ-ական Թուրքիայի և Արևմուտքի պահանջները համընկնում են՝ ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում ու Արցախում խանգարում է իրենց։ 

Եվ ահա, Բաբայանը գնացել է եթեր ասելու, որ ինքը համաձայն է գնալ, բռնել թուրքի ձեռքն ու Ռուսաստանին հեռացնել Արցախից։ Այն ռուսներին, որոնք այսօր ապահովում են Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մեր 120 հազար հայրենակցի անվտանգությունն ու կյանքի իրավունքը։ Տխուր է, իհարկե, որ հայերին հայ զինվորները չեն պաշտպանում (բացառությամբ փոքր թվաքանակով ՊԲ-ի) շատ տխուր է, բայց փաստ։ Փաստ է նաև, որ երբ Փաշինյան Նիկոլը համաձայնել է կատարել Ալիև կրտսերի պահանջը՝ հայաստանյան զորքն Արցախից դուրս բերելու մասին, նույն այս մարդը չի ընդդիմացել։ Երբ ստորագրել է ռուսներին Արցախ բերելու մասին, ինքը ոչինչ չի ձեռնարկել։ Միայն նոյեմբերի 9-ի գիշերը, մտահոգ դեմքով երևացել է կառավարության բակում, թե՝ եկել էի համոզեմ, որ չստորագրի այդ հայտարարությունը։ Իսկապե՞ս։ 

«Ալիևը Բրյուսելում հայտարարում ա, որ Ռուսաստանը չպետք ա միջամտի, մենք հայերի (նկատի ունի՝ Արցախի հայերի-հեղ․) հետ մեր հարցերը պետք ա լուծենք, այն, ինչ ես մի քանի ամիս առաջ հայտարարել եմ»,- Ալիևի հետ նույն մտքերն ունենալով՝ հպարտանում է Բաբայանը, ում աչքերն այդ պահին սկսում են փայփլել։ 

«Եթե մենք ուզում ենք ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահությամբ, հասկանանք, որ Ադրբեջանն ասում ա՝ եկեք հաշտվենք, իրո՞ք ուզում ա, թե ասում ա ասելու համար»,- ասում է նա ու առաջարկում հասկանալ՝ որ պարագայում կարող են հայերն ու ադրբեջանցիները հաշտվել։

Բաբայանն արդարացիորեն նկատում է, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանը դուրս բերել Արցախից։

«Առանց մեզ, ինքը չի կարող Ռուսաստանը դուրս բերել այս տարածքից, դրա համար ինքը պետք է քո հետ բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում լուծի, որովհետև եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է էս կոնֆլիկտը նոր ձևի, գալու է մի պահ, որ նույն Ռուսաստանը՝ ուժ հավաքած, Ադրբեջանը կարա նորից վասալի դեր ընդունի։ Ուզո՞ւմ է Ադրբեջանը դա, թե՞ չի ուզում։ Ես գտնում եմ, որ չի ուզում։ Դրա համար, երբ ես ասում եմ՝ եկեք բանակցեք, եկեք խնդիրները լուծեք, ասում են՝ դա դավաճանություն ա, դավաճանը դուք եք, որ չեք ուզում լսեք»։

Միջանկյալ նկատենք, որ Ադրբեջանն ընդամենը 2025-ի մայիսին կարող է հայտնել, որ համաձայն չէ ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալուն ու․․․ Ու վերջ։ Առանց որևէ յան ազգանունով ինչ-որ մեկի։ 

Հարցազրուցավարը տեղին նկատում է, որ Բաբայանի առաջարկածով ստացվում է, որ Ստեփանակերտն օգնում է, որ Ռուսաստանն այս տարածքից դուրս գա, Բաբայանը նիկոլական ոճով է պատասխանում՝ «Ստեփանակերտն օգնում ա, որ իր հարցերը լուծի»։ 

Ի՞նչ վասալության մասին է խոսում Բաբայանը, երբ Ադրբեջանն այսօր լավագույն հարաբերություններն ունի գազ ու նավթի կարիքն ունեցող Եվրոպայի հետ, ովքեր հայտարարություններից այնկողմ ոչինչ չեն ձեռնարկում նույն կոռուպցիոներ ու բռնապետ Ալիևի ու նրա ղեկավարած պետության դեմ։ Որովհետև նա դուրս է եկել Ռուսաստանի դեմ։ Զուտ։ Ու գազ է տալիս «ցուրտը տարած» և Ուկրաինայի պատերազմի համար վճարող Եվրոպային։ Ինչ վերաբերում է այն բանին, թե, եթե իր կարծիքով, Ռուսաստանն ուժեղանալու է ու վերադառնա, ապա, ինչո՞ւ է հայկական կողմը թուլացած պահին լքում ապագա ուժեղ դաշնակցին․․․ Չէ՞ որ այդ սրած բիզը թարս տեղ մտնելու հատկություն ունի․․․

Բաբայանը նաև մանիպուլացնում է, թե Ադրբեջանն ասում է, որ «Ղարաբաղը չի լինելու անկախ», ոչ, Ադրբեջանն ասում է, որ ոչ միայն դա իր «ներքին հարցն է», այլև, որ «Լեռնային Ղարաբաղ տերմին չկա»։ Ասել է թե՝ դեռ որևէ բանակցություն չսկսած՝ թքում է թե՛ բանակցությունների, թե՛ այդ բանակցությունների վրա հույս դնողների վրա։ 

Ու ոչ միայն բանակցությունների վրա է հույս դնում գեներալը, այլև խոսում փոխվստահության մասին, մի քանի անգամ շեշտում այդ բառը։ 

Բաբայանը դեռ չի հասկացել, թե որքանով են ուզում ադրբեջանցիները մեզ հետ հաշվել։ Նրա համար երևի հաշտվել չցանկանալու ցուցիչ չեն դեռևս նախորդ տարի հայ կանանց մարմնի մասերը կտրտելը, պղծելն ու խոշտանգելը։ «Հարյուր տարվա» զինվորականը, որի անուղղակի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանձնել է դեռևս 2014-ին դիվերսիա արած ու երեխա սպանածներին, բայց փոխարենը պատերազմի գերիներին չի ստացել, լավ չի հասկանում, թե ադրբեջանցիներն ուզո՞ւմ են խաղաղություն, թե ուզում են ստրուկի կարգավիճակում պահվող բաբայանների շարք Արցախում, ապա նաև՝ Հայաստանում։ Երեխաների տեղափոխող ավտոբուս զենքն ուսին քիթը խոթող ադրբեջանցի զինվորի պահվածքը Բաբայանի համար ցուցիչ չէ, ինքը լավ չի հասկանում։ Ինքը լավ չի հասկանում, երբ մի գեղեցիկ առավոտ Ալիևն արթնանում է ու պահանջում Հայաստանի զորքը դուրս բերել Արցախից, պահանջը կատարում են, նույն օրվա ցերեկը՝ անօդաչուով հարվածում է արդեն արցախյան զորքը սպասարկող զորամասին։ Չի հասկանում, հասկանո՞ւմ եք։ Զոռով չի, չի՛ հասկանում։ Ու չի ասում նաև, թե ինչ կլինի, եթե ամեն «բանակցությունից» առաջ, Ալիևը մի Փառուխի օպերացիա անի ու Նիկոլի ասած, մաս-մաս վերցնի Արցախը։ Ի՞նչ է առաջադրելու ինքը, երբ Ռուսաստանն այլևս Արցախում չլինի։ Նախկինում բանակն է պատասխանել սադրանքներին, իսկ հիմա՞։ Այն, ինչ մնացել է ՊԲ-ի՞ց։ Իսկապե՞ս։ 

Գեներալը ճոռոմ-ճոռոմ խոսում է պատասխանատվություն ստանձնելու մասին։ Հարց ունենք Բաբայանին՝ Շուշիի օպերացիա կոչվածը տապալելու համար ի՞նչ պատասխանատվություն է ստանձնել Բաբայանը, ի՞նչ կերպ է դրսևորվել այդ պատասխանատվությունը՝ ավելի կոնկրետ ՝ մեղավորությունը։ Սա է թերևս նիկոլական ձևակերպում է՝ ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ 

Իսկ հարցազրույցի վերջում մի մեծ ռումբ է փաթեթավորում Բաբայանը, վրան էլ «բանտիկ» կապում, թե՝ ինձ համար ի՞նչ տարբերություն Արցախում գործող գործարանի սեփականատերն անգլիացի է, ադրբեջանցի, թե թուրք։ Այսինքն՝ Բաբայանը, իր «երկար» խելքով հարմարեցնում է հայերին այն մտքին, որ իրենց հայրենի հողի վրա կարող է մի ադրբեջանցի գալ ու շեֆություն անել՝ վճարել ու գոռգռալ վրան։

Հարցազրուցավարը նրբանկատորեն, բայց և թափանցիկ պատասխանում է, թե այդ կարծիքը բոլորը չէ, որ կկիսեն։ Բաբայանն էլ ասում է, թե դա նրանց խնդիրն է։ Իհարկե, եթե դու ինքդ թշնամու ստորադասը համաձայն ես դառնալ, քո կարծիքով, մնացած հայրենակիցներդ էլ կարող են։

Բոլորին քո արշինով ես չափում ու խոսում ստրուկ չլինելուց։ Ստրկամտությունը հենց այդպես է լինում, երբ համաձայնում ես, որ քեզ կառավարի, քեզ հրամայի թշնամիդ, միայն թե վճարի, փող գցի դիմացդ։ 

Բայց նույնիսկ հայ աշխատող «պահելը» Ալիևը բաբայանանմանների համար ճոխություն կհամարի։ Իսկ ինչո՞ւ չպետք է ադրբեջանցի սեփականատերը, դիցուք, Քարվաճառում բնակեցրածներին աշխատանքի չընդունի ղեկավար պաշտոններում, իսկ հայերին զուտ սևագործ բանվորի գործերը տա, վերջում էլ վրան մի լավ ծիծաղի։ Որտե՞ղ է ադրբեջանցիների վրա դրված հույսի լավատեսության հիմքը։ 

Իսկ լավատեսություն, իրականում, չկա։ Կա դժբախտ ու դժբախտ իրականություն։

Պատերազմը գալիս է։

Ադրբեջանը քարոզչական հողի վրա կրկին սադրանք է պատրաստում Հայաստանում և Արցախում․ այսօր տարածած կեղծ հաղորդագրությունները՝ վկա։ Բաբայանը դեռևս խոսում է։ Բոլորը խոսում են։ Արցախում ինտրիգներ են հյուսվում։ Մինչդեռ, եղած իրավիճակում միակ ճանապարհը գալիք հնարավոր պատերազմին պատրաստվելն է։ Նույն Ռուսաստանի Դաշնության հետ ճիշտ աշխատելու ճանապարհով։ Հայաստանի իշխանությունը, ո'չ երբեք ժողովուրդը, ձեռքերը լվացել է Արցախից։ Հայաստանի իշխանությունը փոխելն է հրամայականը։

Ստրուկ չլինելու ապացույցն առաջին հերթին Նիկոլի ստրուկ չլինելը պիտի լինի․․․

NEWSPRESS.am