Սևակ Ամրոյանի կինը հերքել է երեխա ունենալու լուրը (լուսանկարներ)
Երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, հերքել է իր և Սևակի առաջնեկի լույս աշխարհ գալու լուրը։ Քրիստինան ինտագրամյան իր էջում գրել է. «Սիրելիներս, ես ընդամենը կիսվել եմ մեր ուրախությամբ, նկարում քրոջս երեխան է»։
Քրիստինան ավելի վաղ Story բաժնում կիսվել էր նորածնի լուսանկարով, որին կից գրել էր՝ «Նոր քաղցր սեր»։ Հրապարակումից հետո համացանցում լուրեր էին տարածվել, որ զույգը ծնողներ է դարձել: