Կորեայի ձոր կոչվող հատվածում քարաթափման հետևանքով է վթարվել «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը (տեսանյութ)

Հերթական անգամ վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը: Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:
Ու հերթական անգամ դրա պատճառը Արաբկիրի Կորեայի ձոր կոչվող հատվածում ապօրինի քարաթափումն է, որի արդյունքում դեպի ձոր գահավիժող ծանր ժայռաբեկորները վթարում են մայրուղային ջրատարը և անջուր թողնում Արաբկիրի ու հարակից տարածքների տասնյակ հազարավոր սպառողների:
Վեոլիա Ջուր ընկերության շարունակական ահազանգերը և նման բան թույլ չտալու նպատակով պատկան մարմիններին ուղղված կոչերը առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս: