Փրկարարները հղիին տեղափոխել են Ապարանի ԲԿ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի բնակչին, ով հղի է, Ապարան քաղաքի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Զ. Մ.-ին (ծնված 1986 թ․) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային և տեղափոխել Ապարան քաղաքի ԲԿ։