Թուրք նահանգապետը ծիծաղել է երկրաշարժից տուժվածների վրա (տեսանյութ)

Թուրքիայում ուժգին երկրաշարժից տուժված նահանգներից Ադըյամանում քաղաքացիները վիրավորվել են նահանգապետի ծիծաղից։
Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետեւանքով հարազատներին կորցրածները հավաքվել են Ադըյամանի նահանգապետարանում և պահանջել նահանգապետից զբաղվել իրենց խնդիրներով, ինչին ի պատասխան նահանգապետը սկսել է ծիծաղել։
Նահանգապետի ծիծաղը վրդովվեցրել է հավաքվածներին, ովքեր բղավել են, թե ինչի վրա է ծիծաղում նահանգապետը։