Արցախում Գուրգեն Արսենյանին ճիշտ չեն ընկալել. Սիմոնյանն արցախցիների երեսով տվեց ՀՀ-ի կողմից ուղարկված ֆինանսական աջակցությունը (տեսանյութ)

Ընկալման խնդիր է եղել․ Արցախի գործընկերները չեն ընկալել Գուրգեն Արսենյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե՝ էթիկայի նորմերի խախտում կիրառվելո՞ւ է Արսենյանի նկատմամբ՝ հաշվի առնելով Արցախի ԱԺ խորհրդարանի հայտարարությունը։
Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ Արսենյանին սխալ են ընկալել, ապա հիշեցրեց, թե Արսենյանը, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ու ՀՀ կառավարությունը ինչպիսի ֆինանսական աջակցություններ են ցուցաբերել Արցախին՝ մասնավորապես կոմունալ վարձավճարների տեսքով։
Հիշեցնենք, որ ՔՊ-ան Գուրգեն Արսենյանը շատ հստակ ձևակերպել էր, իրենք չեն վտանգելու իրենց իշխանությունը, հանուն 120000 արցախցիների փրկության։
Մանրամասները՝ տեսանյութում