Շոյգուն հայտարարել է մի շարք բնակավայրեր գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում մարտերի ընթացքում ռուսական բանակը վերջերս վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններով յոթ բնակավայր։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Նախարարը հայտարարել է Սոլեդար, Կլեշչևկա, Պոդգորնոյե, Կրասնոպոլյե, Բլագոդատնոյե, Լոբկովոե և Նիկոլաևկա բնակավայրերի գրավման մասին։