Ուկրաինան վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու. Բորել

Ռազմական հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնումը և դրա ականազերծումը տասնամյակներ կպահանջի;
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Բրյուսելում ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված համաժողովում։
«Ուկրաինայի վերակառուցումը և նրա հողերն ու ջրերը ականներից մաքրելու համար տասնամյակներ կպահանջվեն»,- ասել է Բորելը։