ՊՆ-ի՝ թվով 71 գույք է օտարել, հիմա ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ ա. Մանուկյանը Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ իշխանությունը չի գնա Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին։
Նրա դիտարկմամբ, ընդհանուր առմամբ, այս ամենը շոու է, որի նպատակը հասարակության ուշադրությունն իրական խնդրից շեղելն է։ Իսկ խնդիրը, Գեղամ Մանուկյանի խոսքով, Արցախի բլոկադան է ու Ազատ գյուղի զորամասի վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհը։
Նա լրագրողներին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց:
«2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե կա՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը և հավելեց․ «Հիմա ի՞նչ, ասենք՝ Սուրեն Պապիկյանը զորամասե՞ր է վաճառում։ Այս զորամասերը չգործող զորամասեր են, բեռ է եղել ՊՆ-ի համար, դրա համար հանվել է վաճառքի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: