Ռուսաստանում այրվել է LUKOIL-ի բազան

Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի Կստովսկի շրջանի LUKOIL նավթավերամշակման գործարանի բազայում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան։ Արդեն դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բրիգադները։
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները մարել են նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը: