«ՔՊ-ից ունենք 2 պատգամավոր, որ դեռ չեն ստացել իրենց գաղտնիության թույլտվությունը. խնդրում եմ լքեն դահլիճը». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Ես կխնդրեմ դռնփակ ռեժիմով քննարկել հարցը, որովհետև օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում այն միջնորդագիրը, որը ես կներկայացնեմ»,-խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նա ցանկանում էր սկսել ներկայացնել ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը:
Վարդապետյանը հայտնեց, որ դահլիճից պետք է դուրս գան նաև պետական գատնիքին հասանելիություն չունեցող պատգամավորները:
Ալեն Սիմոնյանն ընդհատեղ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ինքը պետք է հայտարարի այդ մասին:
«ՔՊ-ից ունենք երկու պատգամավոր, որոնք դեռ չեն ստացել իրենց գաղտնիության թույլտվությունը և խնդրում եմ լքեն դահլիճը»,-հայտարարեց Սիմոնյանը և խնդրեց դադարեցնել հեռարձակումը, իսկ անվտանգության աշխատակիցներին հանձնարարեց օթյակից հեռացնել այնտեղ գտնվողներին: