Չինաստանը պահանջում է ԱՄՆ-ից վերադարձնել կործանված օդապարիկի բեկորները

Չինաստանի իշխանությունները պնդելու են վերադարձնել ԱՄՆ-ի երկնքում խոցված օդապարիկի բեկորները։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Այս օդապարիկը չի պատկանում ԱՄՆ-ին, այն պատկանում է Չինաստանին: Չինաստանի կառավարությունը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»,- ասել է նա:
Մաո Նինգը պնդում է, որ չինական օդապարիկը եղել է միայն քաղաքացիական նպատակների համար և վտանգ չի ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար: