Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3381-ի

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի, հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Յունուս Սեզարը։
Եվս 20424 մարդ վիրավորվել է, ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 7840 մարդ։
Օքթայը հավելել է, որ 338 հազար մարդ տեղավորվել է հանրակացարաններում, համալսարաններում և ապաստարաններում։