Ի՞նչ տեղի կունենար, եթե Սեյրան Օհանյան պահանջեր վաղեմության ժամկետ կիրառել. Հովիկ Աղազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)

ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց պատգամավորներն, թե ինչու են խորհրդարան բերել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը:
Նա նշեց, որ եթե Սեյրան Օհանյանը որոշեր կիրառել վաղեմության ժամկետ, ապա ինքն այսօր ԱԺ-ում չէր լինի և այս հարվն էլ օրակարգ չէր բերվի:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչ կլիներ, ինչին Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում արդեն այլ անձնանց վերաբերյալ, քանի որ այստեղ միայն մեկ անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ»։