ՔՊ-ականները 64 ձայնով որոշվեց Ս.Օհանյանի նկատմամբ քր.հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկել փակ նիստում (տեսանյութ)

64 կողմ. 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ ԱԺ իշխանական մեծամասնությունն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկումն անցկացնել փակ նիստում:
Քննարկումը փակ անցկացնելու համար Աժ-ին էր դիմել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը :
ՔՊ-ական պատգամավորները որոշեցին նաև փակ նիստում քննարկել ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները թեմայով քննարկումը: