Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը. ՈւՂԻՂ

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: ԱԺ է եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
«Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը, իսկ «Պատիվ ունեմ»-ը գրանցվեց, ապա լքեց նիստերի դահլիճը: