Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Մամուլ

Փաշինյանը հերթով «փչացնում» է իր թիմակիցներին, որ հանկարծ չաճեն եւ պոտենցիալ վարչապետացու չդառնան. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Երբ կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարում է որեւէ այլ անձ՝ առաջին կամ երկրորդ փոխվարչապետը, կառավարության նիստն անցնում է հանդարտ, միապաղաղ, առանց էքսցեսների եւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար վտանգավոր հայտարարությունների։ Մենք, իհարկե, վառ անհատականություններին, պաշտոնյաների հռետորական ձիրքն ու կրեատիվ քայլերը բարձր ենք գնահատում եւ կուզենայինք, որ կառավարության նիստում մյուս ելույթ ունեցողներն էլ սուր, տպավորիչ խոսք ասեին, բայց ավելի շատ կուզեինք, որ նրանք պրոֆեսիոնալներ լինեին, իրենց կարծիքն ունեցող, կայացած մարդիկ, որոնք երբեմն կարող են հակադրվել իրենց նշանակողին։

Բայց Նիկոլ Փաշինյանը նման անձանց չի հանդուրժում․ նա իր կողքին պահում է կա՛մ անտեղյակ, անփորձ, տվյալ պաշտոնի համար ոչ պիտանի մարդկանց, կա՛մ հնազանդ կամակատարների, որոնք անգամ եթե գիտեն, որ սխալ բան են իրենց հանձնարարում, չեն համարձակվում հակադրվել վարչապետին։ Ինչո՞ւ Փաշինյանի թիմում ոչ մեկն այդպես էլ չաճեց, բոլորը մնացին «գաճաճ»՝ տեղավորվելով Նիկոլի ստվերում։ 4-5 տարվա ընթացքում այդ թիմում չկա մեկը, որը կարող է լիդերության հայտ ներկայացնել եւ հավակնել Փաշինյանի աթոռին։ Թեեւ նրանց մեջ կային նման ամբիցիաներ ունեցողներ, որոնք ՔՊ-ի՝ իշխանության գալուց հետո իրենց ակտիվությամբ, կատարած աշխատանքով եւ հեղինակությամբ կարող էին դառնալ պետության պոտենցիալ ղեկավարներ։

Նրանց բոլորին ՔՊ առաջնորդը շատ արագ բացահայտեց ու հերթով սկսեց փչացնել ու ոչնչացնել, թույլ չտալ, որ աճեն, հասունանան, դառնան պոտենցիալ վարչապետացուներ։ Խոսքն այստեղ այն մասին չէ, որ այդ պոտենցիալ թեկնածուները մեր սրտի վարչապետացուներն էին, խնդիրը նոր կադրեր աճեցնելու, փոխարինող պատրաստելու մասին է, որը Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ թույլ չի տալիս։ Նույնկերպ տասը տարի վարվեց Սերժ Սարգսյանը՝ այդպես էլ իրեն արժանի փոխարինող չպատրաստելով եւ վերարտադրվելու հայտ ներկայացնելով, որովհետեւ «ժառանգորդ չկա»։ Բոլոր նրանց, որոնց անունները վերջին 5 տարվա ընթացքում հնչում էին՝ Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, անգամ իր փեսային՝ Միքայել Մինասյանին նա չվստահեց իշխանական աթոռը, իսկ խելացի ու հմուտ կուսակցական գործիչների մի խմբի էլ՝ Արմեն Աշոտյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան․․․ կա՛մ դարձրեց իր խոսափողը, կա՛մ հեռացրեց ասպարեզից։ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը 10 տարի ունեին, որպեսզի կոնկրետ անձանց վրա աշխատեին, նրանցից հանրային ընդունելի կերպարներ, իրավահաջորդներ պատրաստեին, մինչդեռ աշխատում էին մի մարդու վրա՝ մյուսներին հետեւողականորեն փչացնելով։ Նույնը վերջին հինգ տարում արեց Նիկոլ Փաշինյանը՝ թույլ չտալով, որ իր կողքին որեւէ մեկը «թրփոշանա», դառնա իրեն մրցակից։

Մինչդեռ 2018-19 թվականներին կային հավակնորդներ․ Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան, Ալեն Սիմոնյան, անգամ՝ Արսեն Թորոսյան ու Հայկ Մարության, Մհեր Գրիգորյան ու Համբարձում Մաթեւոսյան․․․ Նրանցից ամեն մեկն ուներ իր շանսը, իրենց զբաղեցրած պաշտոնների, իշխանական բուրգում գրաված տեղի բերումով։ Նրանք կարող էին նաեւ իշխանության ներսում համախոհների որոշակի թիմ ձեւավորել, որոնք իրենց համար լուրջ հենարան կլինեին։ Բայց նրանց Նիկոլ Փաշինյանը հերթով փչացրեց ու շարունակում է փչացնել, որպեսզի ո՛չ թիմի ներսում, ո՛չ հասարակության մեջ իրեն փոխարինողի ստվերն անգամ չերեւա։

Նրանցից յուրաքանչյուրը, անշուշտ, բազում թերություններ ունի, եւ հենց այդ թերություններից է օգտվում Նիկոլ Փաշինյանը՝ իր զոհերին ոչնչացնելիս։ Վերցնենք նրանցից ամենաանհաջողին՝ Արսեն Թորոսյանին։ Երբ նա նշանակվեց առողջապահության նախարար ու սկսեց արագորեն ռեֆորմներ իրականացնել, հասցրեց նաեւ թշնամիներ ու հակառակորդներ վաստակել։ Նա «միայնակ խաղացողի» համարում ունի, քանի որ արմատներով ջավախքցի է՝ Ջավախքի ամենալեռնոտ տարածքից՝ Սամսար գյուղից։ Փաշինյանը նախընտրեց պրոբլեմատիկ Արսեն Թորոսյանին փոխարինել անդեմ ու անշառ Անահիտ Ավանեսյանով, ով, ի տարբերություն Թորոսյանի, հնազանդ է եւ պրոբլեմներ չի ստեղծում։ Կամաց-կամաց կառավարությունում հայտնվեցին բացառապես անդեմ ու աննշան մարդիկ, որոնք իրենց ամենավառ երազում անգամ չէին կարող նախարարի պորտվելը տեսնել․ սոցապնախարար Նարեկ Մկրտչյան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, ոստիկանապետ Վահե Ղազարյան, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան եւ այլք։

Նույնքան անդեմ ու կամակատար դեմքերից է կազմված նաեւ ԱԺ ՔՊ խմբակցությունը, որի անդամների մեծ մասի անունը չգիտեն մարդիկ։ Գիտեն միայն «բետեեռներին», որոնց Փաշինյանն ԱԺ է մտցրել իր հակառակորդներին քլնգելու հրահանգով։ Անդրանիկ Քոչարյան, Վահագն Ալեքսանյան, Գագիկ Մելքոնյան, Գուրգեն Արսենյան, Խաչատուր Սուքիասյան, Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Նվարդ Վարդանյան, Արփի Դավոյան եւ այլք։ Նրանք պատրաստ են սկզբունքը, թասիբը, արժանապատվությունը մի կողմ թողած՝ դոշ տալ «շեֆի» համար, ընդդիմադիրներին քացի տալ, հայհոյել։

Բոլոր նրանք, ովքեր աննշան ինքնուրույնություն են դրսեւորում, արագ հայտնվում են լուսանցքում, ինչպես Արսեն Թորոսյանը, Հայկ Մարությանը, տեւական ժամանակ՝ Տիգրան Ավինյանը։ Նույնն այսօր տեղի է ունենում Սուրեն Պապիկյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի հետ։ Պապիկյանին ասոցացնում են ոչնչացած բանակի հետ, Արարատ Միրզոյանի տան պատմությունն են տարածում, Ալեն Սիմոնյանի եղբոր գործարանի տենդերներն են շրջանառության մեջ դնում եւ նրա նշանակած կադրերին են ազատում աշխատանքից։ Փաշինյանն ամեն հնարավոր մեթոդով գահընկեց է անում իր թիմակիցներին, հասարակությանը ցույց տալիս, որ ոչ մեկն իր հետ չի կարող մրցել, եւ թիմի ներսում ինքը փոխարինող չունի։

Ի դեպ, թվում է, թե մարդիկ պատմությունից պետք է դասեր քաղեն եւ իրենց նախորդների սխալները չկրկնեն, բայց Նիկոլ Փաշինյանը մեկին մեկ կրկնում է Սերժ Սարգսյանի սխալները, եւ զարմանալի է, որ չի վախենում Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու հեռանկարից։ Ի վերջո, երբ դու՝ ինքդ չես պատրաստում քո իրավահաջորդին, դա անում են քո թշնամիները, եւ արվում է քեզ համար ամենավատ տարբերակով։