Շենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել
Մամուլ

«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանին առնչվող վերջին հայտարարությունները վերջին օրերին մեծ ալեկոծություն առաջացրին հայկական տեղեկատվական սեգմենտում։ Եղան և՛ լուրջ մեղադրանքներ, եղան նաև արդարացնողներ։ Անգամ մեկնաբանություններ եղան նույնիսկ «դավադրությունների տեսության» շրջանակներում։ Միջինն էլ կար, պարզապես քիչ էր: Ընդհանուր առմամբ, հատկանշական է, որ Լավրովի հայտարարությունները մեկնաբանվում էին էմոցիոնալ դիրքերից, ինչը գուցե և բնական է՝ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու մեզ համար ունեցած նշանակությունը։ Այնուամենայնիվ, հատկապես փորձագիտական հատվածի դեպքում երևի թե առավել ճիշտը սառը ու սթափ գնահատելն է՝ նշյալ հայտարարությունների շերտերն ու ենթաշերտերն ավելի ճիշտ ընկալելու համար:

Քանի որ անցել է մի քանի օր, էմոցիոնալ ֆոնը որոշակիորեն նվազել է, կարելի է փորձել հասկանալ, թե իրականում ինչ է ասել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նախ՝ պետք է ընդունենք, որ Լավրովը մի քանի ուղղություններով սխալվել է, կամ, ինչպես հենց ռուս փորձագետներն են նշում, խճճվել է։ Օրինակ՝ նրա հայտարարության մեջ ոչ մի կերպ չի շոշափվում Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի և Շուշիի թեման, որոնք ժամանակին եղել են ԼՂԻՄ կազմում։ Մյուս կողմից` Լավրովն ընդգծում է, թե Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին փաստաթուղթ ստորագրեցին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա Աթիի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ինչի արդյունքում Մոսկվայի համար դժվար է հետագա քայլերի շուրջ որոշում կայացնել։

Այստեղ մի քանի շերտ կա. նախ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման երկարատև բանակցային գործընթացում երբեք խոսք չի եղել Ալմա Աթիի փաստաթղթի մասին, և դրա շուրջ իր համաձայնությունը տվել է միայն Փաշինյանը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ՝ ընդ որում հատուկ ընդգծելով, թե իբր Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Սա այն դեպքում, երբ ոչ մեկ անգամ նշվել է, որ Հայաստանն այդ հռչակագրին միացել է Արցախի հարցում վերապահումով: Մյուս կողմից՝ ինչպես միջազգային իրավունքի մասնագետներն են նշում, Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անկախացել է առանց Լեռնային Ղարաբաղի։ Հարկ է նկատել, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդի ազատ կամահայտնությամբ 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Այդպիսով Արցախն արդեն դուրս եկավ ԽՍՀՄ–ի ու նաև Խորհրդային Ադրբեջանի կազմից` համաձայն 1991 թ. ապրիլին ընդունված «ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին» ԽՍՀՄ օրենքի։ Եվ օրեր անց՝ դեկտեմբերի 21-ին, երբ ստորագրվեց Ալմա Աթիի հռչակագիրը, այդ ժամանակ Արցախը ԽՍՀՄ–ի կազմում չէր, հետևաբար նաև Ադրբեջանի կազմում չէր։ Ի դեպ, Ալմա Աթիում ընդունված հռչակագրին նախորդել էր դեկտեմբերի 8-ի Բելովեժյան նույնաբովանդակ հռչակագիրը, որը ստորագրել էին միայն Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան, և այն չէր վերաբերում Հայաստանին, Ադրբեջանին կամ էլ Արցախին։ Ադրբեջանն անգամ ԽՍՀՄ–ի կազմից դուրս գալու հանրաքվե չի անցկացրել, ինչպես նախատեսում էր ԽՍՀՄ օրենսդրությունը։ Ընդամենը 1991 թ. օգոստոսին ընդունվել է անկախության հռչակագիր, որը նոյեմբերին հաստատվել է Միլլի մեջլիսում։ Ավելին՝ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ համարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։

Արդյո՞ք այս ամենը չգիտի Լավրովը: Դժվար թե... Այդ դեպքում ինչո՞ւ են հնչել նման հայտարարություններ: Դրանք վրիպմա՞ն, սխալի՞ արդյունք են, թե՞ կոնկրետ ենթատեքստեր ունեն: Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Բայց... Նկատի ունենանք, որ ինչքան էլ «խճճված» կամ «թելերը կորցրած» լինի Լավրովը, միևնույնն է, նա՝ որպես տարիների փորձառություն ունեցող դիվանագետ, հենց այնպես որևէ հայտարարություն չէր անի։ Ընդ որում, այս դեպքում պարզապես անհեթեթ է խոսել այն մասին, թե Լավրովը հայ է-հայ չէ, հայանպաստ է - ադրբեջանանպաստ է. նա՝ որպես ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար, առաջին հերթին իր երկրի շահերն է պաշտպանում, և դա բնական է։ Սա՝ իմիջիայլոց: Վերադառնանք լավրովյան «ենթատեքստերին»: Պետք է ուշադրություն դարձնել, որ Լավրովը, շատ կոնկրետ խոսում է 7 շրջանների մասին, սակայն որևէ կերպ չի անդրադառնում Արցախին ու Արցախի վերջնական կարգավիճակին։

Սրանով Ռուսաստանը, կարծես թե, նորից ակնարկում է, որ Արցախի կարգավիճակի հարցի որոշումը պետք է մնա բաց։ Իսկ եթե այն հայտարարությունը, թե ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին Ադրբեջանին զիջել 7 շրջանները, համադրում ենք այսօր Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի հետ, ապա կարելի է հասկանալ, որ Ռուսաստանն ակնարկում է, թե հիմա ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող առնվազն երկու շրջանը անվտանգության գոտի էին, ինչն, իհարկե, նորություն չէ։ Բայց, այս ամենով հանդերձ, երևի թե ժամանակն է, որ Ռուսաստանը ակնարկներից անցնի հստակ ու կոնկրետ դիրքորոշում արտահայտելուն, քանի որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի բալանսը փոխվել է, որի արդյունքում թուրքադրբեջանական տանդեմը սկսել է առանցքային գործոն դառնալ։

Եվ պատահական չէ, որ նույնիսկ բազմաթիվ ռուս փորձագետներ են քննադատում Ռուսաստանի պասիվությունը ստեղծված վիճակում՝ ընդգծելով, որ պետք է պաշտպանել Արցախի հայությանը և թույլ չտալ սերբական սցենարի կրկնությունը Հարավային Կովկասում։ Սա՝ նաև Ռուսաստանի շահերից ելնելով: Բանն այն է, որ եթե առաջիկա կարճ ժամանակահատվածում Ռուսաստանը կոնկրետ քայլեր չանի այս ուղղությամբ, ապա ընդհանրապես կարող է կորցնել իր ազդեցությունը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ընդհանրապես։ Ինչքան էլ Մոսկվան զբաղված լինի Ուկրաինայով, այնուամենայնիվ պետք է Հարավային Կովկասի հետ կապված լուրջ անհանգստություն ունենա և «մուկն ու կատու» խաղալուց անցնի շատ կոնկրետ քայլերի։ Իսկ ավլի ստույգ ՝ պարզապես կողմնորոշվի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում