Ինստագրամում կեղծիք է տարածվում. զգուշացում՝ ինչպես չդառնալ ֆիշինգի զոհ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ինստագրամում կեղծիք է տարածվում, որի միջոցով գողանում օգտահաշիվները։
«Ինստագրամում նման կեղծիք է տարածվում: Հնարավոր է` կեղծ նամակը ստանաք ձեր ծանոթի, ընկերոջ էջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվները ու այլ մարդկանց անունից հանդես գալով տարածում ֆիշինգային հղումներ:
Հնարավոր է` կեղծ նամակը ստանաք ձեր ծանոթի, ընկերոջ էջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվները ու այլ մարդկանց անունից հանդես գալով տարածում ֆիշինգային հղումներ:
Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի լրացրեք այլ հարթակներում բացի իրական կայքի հասցեն ու պաշտոնական հավելվածը:
Միացրեք երկփուլային նույնականցումը, որը հնարավարություն չի տա մտնել ձեր հաշիվ նույնիսկ, եթե գողանան գաղտնաբառը:
Բանկային քարտի տվյալներ մի լրացրեք չստուգված կայքերում:
Կասկածով մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել:
Ինչպես չդառնալ ֆիշինգի զոհ: Մանրամասն ուղեցույցում»։