Վրաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է Եվրահանձնաժողովի զեկույցը՝ Վրաստանի կողմից Եվրամիության հետ մերձեցման տեխնիկական չափանիշների կատարման վերաբերյալ։
«Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց Վրաստանի ազգային իրավական դաշտի համապատասխանությունը ԵՄ օրենսդրությանը: Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանը արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն»,- գրել է Ղարիբաշվիլին Twitter-ում։ .