Թուրքիան Արևմուտքին մեղադրում է դեսպանատները փակելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է արևմտյան երկրներին, որոնք փակել են հյուպատոսությունները հանրապետությունում անվտանգության սպառնալիքների պատճառով։
«Եթե նրանք դաշնակիցներ լինեին, նրանք մեզ կզգուշացնեին մոտալուտ սպառնալիքների մասին: Եթե ահաբեկչական սպառնալիք կա, մեզ չպիտի՞ տեղյակ պահեն։ Տեղեկատվության փոխանակում չի եղել։ Մենք կարծում ենք, որ այս փակումները միտումնավոր են»,- ասել է նա Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում: