Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է մոտ 200 հազար մարդ.The New York Times

ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինայում սպանված և վիրավորված ռուս զինվորների թիվը մոտենում է 200 հազարին։
Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ըստ թերթի, Ռուսաստանը ամենամեծ կորուստները կրել է Բախմուտի համար մղվող մարտերում, որտեղ արդեն մի քանի ամիս շարունակվում են ամենակատաղի մարտերը։ Քաղաքը գրավելու համար, որը Մոսկվան համարում է ամբողջ արևելյան Դոնբասը գրավելու բանալին, ռուս զինվորականները օգտագործում են վատ պատրաստված նորակոչիկների և նախկին բանտարկյալների:
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան խոսնակ Քոլին Քալի խոսքով՝ ռուս զինվորականների նման մարտավարությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում սպառվում են զինամթերքը, այդ թվում՝ հրետանային արկերը։