Ուկրաինան ստիպված կլինի հեռանալ Բախմուտից և սպասել տանկերին. Bloomberg

ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս ժամանակ շահել մինչև նոր զենքերի մատակարարումը։ Գարնանային հարձակման համար ռեսուրսներ հավաքելու համար ստիպված կլինեն հեռանալ նաև Բախմուտ քաղաքից, որտեղ վերջին ամիսներին կատաղի մարտեր են ընթանում։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Անհայտ պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն ուկրաինական ուժերին խորհուրդ է տալիս ժամանակ շահել, որպեսզի տանկերն ու այլ զենքերը հասնեն։