Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրանԱլիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվելՀարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ
Տնտեսություն

Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը: Քերոբյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:

«Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը, այնուամենայնիվ, չբացառեց, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան:

«Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասաց նախարարը:

Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝ Քերոբյանն ասաց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»:

Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ բնականաբար ռիսկեր էլ կլինեն, բայց Կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում: Որպես օրինակ նա նշեց մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին աննախադեպ աջակցության մասին, որպեսզի ընկերությունները, օգտագործելով նաև տնտեսական բարձր աճի տված հնարավորությունները, կարողանան արդիականացնել իրենց բիզնեսը, թվայնացնել, սարքավորումները, պրոցեսները թարմացնել և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ: «Անցյալ տարվա տվյալներով՝ 56 մլրդ դրամի գործարք ենք ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագիր է կնքվել՝ նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսներում օգտագործման համար»,-ընդգծեց Քերոբյանը: