Դեկտեմբերին Ադրբեջանում ոչ նավթային արտահանումը կազմել է 303,5 մլն դոլար

Ադրբեջանի ոչ նավթային արտահանումը 2022 թվականի դեկտեմբերին կազմել է 303,5 մլն ԱՄՆ դոլար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական AZERTAC-ը՝ հղում անելով Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի «Արտահանման վերանայման» հունվարյան համարում, անցած տարվա դեկտեմբերին պարենային ապրանքների արտահանումը կազմել է 105,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 197,9 մլն ԱՄՆ դոլար։