Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում. դանակահարվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցներ
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-հավելել է նա: