Աննա Հակոբյանն ու Փաշինյանը գաղտնի մեկնում են երկրից` ծնունդ նշելու

Այսօր «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։
Ոչ վաղ անցյալում, դեռ 2020 թ.–ի փետրվարին` մինչև 44–օրյա պատերազմը, Փաշինյանների ընտանիքը փորձում էր ավելի համեստ տոնել Աննայի ծննդյան օրը։ Կամ գոնե փորձում էր հանրության շրջանում իմիտացիա ստեղծել, թե իրենք շատ հասարակ են, պարզ են, ժողովրդական են ու շատերի նման ծնունդը շատ համեստ են նշում:
Այսօր արդեն Փաշինյաններն անգամ այս ձևական կողմը պահելու իմաստ չեն տեսնում:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Փաշինյան Նիկոլն ու իր տիկին Աննան պատրաստվում են ծննդյան տարեդարձը տոնել Հայաստանից դուրս` հասարակության ու մամուլի աչքից հեռու։
Նրանք այօր երեկոյան պատրաստվում են մեկ օրով մեկնել երկրից, որպեսզի լիարժեք տոնակատարության մեջ վայելեն օրը։
Իսկ մինչ այդ` այսօր, Աննա Հակոբյանը, իրեն ուղեկցող թիկնապահների և օգնականների շքախմբով պատրաստվում է լինել կառավարության շենքում, որտեղ կառավարության անդամները նրա համար պատրաստություն են տեսել:
Հիշեցնենք, որ 2021–ին` պատերազմից անմիջապես հետո, Աննա Հակոբյանը չէր զլացել իր ծննդյան տոնը դարձյալ ճոխությամբ նշել։
Այն ժամանակ ևս անդադարձել էինք թեմային, երբ Աննա Հակոբյանն այցելել էր զոհվածների ընտանիքին` իբր «կիսելու» նրանց վիշտն ու մեկնել ԱՄՆ` ծնունդը նշելու համար։
Ստորև ներկայացնում ենք Աննա Հակոբյանի 2020 թվականի ծննդյան օրվա «հանգիստ» առավոտը։
Հ.Գ. Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չենք տալիս դիտել` ավելորդ չնյարդայնանալու համար...