Աբրահամ Գասպարյան. Շատ կարևոր

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ կարևոր
ՀՀ բնակչության 97.5 %-ը համոզված է, որ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ադրբեջանի ազգային փոքրամասնության կարգավիճակ:
Սոցհարցման (Gallup International) այս տվյալներն ապացուցում են,-
1- Հայաստանում նփ-ն ու իր թրքահպատակ խունտան ասելիք, անելիք ու լեգիտիմություն չունեն,
2- նփ-ն իրեն սպասարկող քաղաքական ու քարոզչական հարճերը չեն արտահայտում հայ ժողովրդի դիրքորոշումը,
3- իշխանության հակահայ ու հակաՀայաստանի քաղաքականությունը դատապարտված է մահվան,
4- հայ ժողովուրդն ազդանշան է ուղարկում, որ չի մեռել և պատրաստ է պայքարել,
5- ընդդիմությունը պետք է սթափվի ու ֆեյքային պրոպագանդային կարողանա դիմադրել քարոզչական լուրջ ու տքնաջան աշխատանքով:
Հանրային էլիտաները, ազդեցության գործակալները, բլոգերները, մամուլը...այս տվյալները հնարավորինս շատ օտար լեզուներով պետք է մտցնել բոլորի... աչքը:
Պի՛նդ եղեք»:
