Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ տարածքներում ներդրվել է 3.8 մլրդ ԱՄՆ դոլար

Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ նախորդ 2 տարիների ընթացքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ տարածքներում ներդրվել է 3.8 մլրդ ԱՄՆ դոլար։
«Նախորդ տարի Ադրբեջանի պետական բյուջեից Ղարաբաղի վերականգնման համար հատկացվել է ավելի քան 4.3 մլրդ մանաթ։
Միևնույն ժամանակ, այդ նպատակների համար ի սկզբանե նախատեսված միջոցները կազմել են 2.6 միլիարդ մանաթ։ Ընդհանուր առմամբ, երկու տարվա ընթացքում այդ նպատակների համար հատկացվել է 6.5 մլրդ մանաթ»,- հայտնել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։